Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեվիդ Բիզլին վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված նրա հաղորդագրությանը։
«Մի քանի ժամ առաջ ես ստացա թեստի պատասխանը և իմացա, որ վարակված եմ COVID-19-ով։ Իմ ինքնազգացողությունը վատացել էր նախորդ շաբաթ Կանադա կատարած աշխատանքային այցից ԱՄՆ վերադառալուց հետո։ Եվ հինգ օր առաջ որոշեցի ինքնամեկուսանալ»,- ասվում է Բիզլիի հաղորդագրությունում։
Նա շեշտել է, որ այս պահին իրեն լավ է զգում։
2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Վերջին տվյալներով ՝ հիվանդությունից մահացել է ավելի քան 9 հազար մարդ, վերականգնվել է 85 հազարը: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 240 հազարը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9000-ը
- Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 690-ի
- Կորոնավիրուս․ ԱՄՆ-ն ու Կանադան փակեցին իրենց սահմանները
- ԱՄՆ բոլոր 50 նահանգներում գրանցվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան