Գերհամակարգիչն՝ ընդդեմ կորոնավիրուսի
Ամերիկյան գերհամակարգիչն օգնել է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի 77 միացություն: Հիմա պետք է պարզել, որքանով են դրանք արդյունավետ խանգարում վիրիոններին թափանցել մարդու օրգանիզմի բջիջներ:
Գազետա.ռու կայքը գրում է, որ Օք-Ռիջի ազգային լաբորատորիայի հետազոտողներն օգտագործել են աշխարհի ամենահզոր համակարգիչը՝ IBM AC922 Summit-ը, որպեսզի բացահայտեն 77 ցածրմոլեկուլային միացություն, որոնք կարող են ընկնել կորոնավիրուսի դեղերի հիմքում: Հետազոտողները մոդելավորել են ավելի քան 8 հազար միացություն, որոնք կարող էին միանալ կորոնավիրուսի սպիտակուցների հետ՝ այսպիսով զրկելով վիրուսին կրողի բջիջները ախտահարելու հնարավորությունից: Դրանցից ընտրել են 77 ամենաարժեքավորները՝ հետագա փորձարարական հետազոտությունների համար:
Երբ չինացի հետազոտողները բացահայտել են վիրուսի գենոմը, հայտնի է դարձել, որ վարակման մեխանիզմը նման է ատիպիկ թոքաբորբի հարուցչին: Մոլեկուլյար ֆիզիկայի կենտրոնի տնօրեն Ջերեմի Սմիթը ենթադրել է, որ կորոնավիրուսը միանում է բջիջներին այնպես, ինչպես թոքաբորբինը: Նրա գործընկեր Միկոլաս Սմիթը կառուցել է կորոնավիրուսի մակերևույթին փշեր կազմավորող սպիտակուցի մոդելը: Գերհամակարգչի օգնությամբ մոդելավորել են վիրուսի փշերին տարբեր միացությունների ամրացման դինամիկան: Գիտնականներին հետաքրքրել է, ինչ տիպի միացությունները կարող են խանգարել վիրուսին կպնել մարդու օրգանիզմի բջիջներին: Ընդհանուր առմամբ, նրանք ընտրել են 77 ցածրմոլեկուլային միացություն, ինչպես արհեստական, այնպես էլ բնական ծագման: Սիմուլյացիայի ընթացքում նրանք միացել են փշերի այն հատվածների հետ, որոնք օգտագործվում են մարդու բջիջներ թափանցելու համար, դա նշանակում է, որ այդ միացությունները կարող են խանգարել վարակմանը:
Ջերեմի Սմիթն ընդգծում է, որ միայն հաշվարկները բավարար չեն, դրանց պետք է հետևի գիտափորձը: Հիմա պետք է ստուգել, թե որքանով արդյունավետ կլինեն այդ միացություններն իրականում: Սմիթը նշել է, որ ստացված արդյունքները դեռ չի նշանակում, որ իրենք գտել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Սակայն նրանք հուսով են, որ այդ տվյալները հիմք կծառայեն այդ միացությունների ապագա հետազոտությունների համար:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից մահացել է թուրքական բանակի պահեստազորի գեներալ
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 14 հազարի
- Կորոնավիրուս․ զբոսանք լքված ու ամայացած Փարիզում, որտեղ վարակվածների թիվն անցավ 10 հազարից
- Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի
- Պեկինից. Ինչպես են Չինաստանում հաղթահարել կորոնավիրուսը
- Արցախում ակտիվ աշխատանքներ են ընթանում ընդդեմ կորոնավիրուսի
- Կորոնավիրուսի արդյունքում շեշտակի աճել է առցանց առևտուրը
- Սիրիան կոչ է անում վերացնել պատժամիջոցները` կորոնավիրուսի դեմ հաջող պայքարի համար
- Երիտասարդները կորոնավիրուսից իրենց պաշտպանված չպետք է համարեն
- Կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումները աշխարհում
- Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով
- ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մեդիայի հարցերով պատասխանատուներ․ Կորոնավիրուսի պայմաններում կառավարությունները պետք է նպաստեն տեղեկատվության ազատ հոսքին
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- Կորոնավիրուսը՝ ոխերիմ հակառակորդներ Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության համագործակցության պատճառ
- Նիդերլանդների առողջապահության նախարարն ուշաթափվել է՝ խորհրդարանում կորոնավիրուսի քննարկման ժամանակ
- Վարակաբանը՝ կորոնավիրուսի հետ կապված կարևոր հարցերի մասին
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
- «Նորք» ինֆեկցիոն. Կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ
- Ֆիլիպիններում կորոնվիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200-ը
- Դիմակների գները կնվազեն. ՏՄՊՊՀ նախագահ
- Սխտորը չի բուժում կորոնավիրուսը. ԱՀԿ
- Բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ
- Սաուդյան Արաբիան կորոնավրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները Թուրքիայի հետ
- Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան