Ստուգայց Զինված ուժերի զորամասերում
Մարտի 16-20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը:
Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ:
Հարակից հրապարակումներ`
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- ԶՈՒ ԳՇ պետի ուղերձը. Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց
- ՊՆ. Դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների ընդունումը
- ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
- Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է ԱՆ հետ
- Անակնկալ ստուգայցեր ԶՈՒ զորամասեր
- ՊՆ. Սահմանափակել այցելությունները նախարարության ենթակա կառույցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին