Չինաստանում կարանտինից հետո ավելացել են ամուսնալուծությունները
Տնային կարանտինից հետո Չինաստանում ավելացել է ամուսնալուծությունների թիվը։ Տեղական ՔԿԱԳ կենտրոններն էլ հաստատել են, ավելին, բացատրել, որ պատճառը զույգերի՝ չափից շատ միասին ժամանակ անցկացնելն է։
«Տանը միասին մնալու հետևանքով նրանք ավելի հաճախ են վիճում մանրուքների համար, երբեմն էլ վեճերը լուրջ են լինում, ինչի համար էլ դիմում են բաժանվելու քայլին»,-նշել է Daily Mail-ն իր հոդվածում։
Չինաստանի հարվում գտնվող Ֆուչժու քաղաքում ստիպված են եղել դիմումների ընդունման սահմանափակումներ կիրառել չափից շատ ամուսնալուծվողների պատճառով, նորատական գրասենյակից հայտարարել են, որ օրական ընդունելու են ոչ ավել, քան տասը դիմում։
ՔԿԱԳ կենտրոնները նաև չեն բացառում, որ ամուսնալուծությունների թվի ավելացման պատճառներից մեկն էլ այն է, որ գրասենյակները երկար ժամանակ չեն աշխատել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան