Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում մարտի 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Մարտի 25-ի ցերեկը +18 աստիճան կգրանցվի Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում, Արցախում։
Մարտի 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +14 աստիճան տաքություն, մարտի 23-ին այն կհասնի +16-ի։