Իրավունք 16:17 21/03/2020 Հայաստան

Ռուբեն Վարդազարյան, Իհարկե, Արսեն Թորոսյանը կատարելու է դատական ակտը

Մարտի 20-ին 168.am–ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

Հարց– ԲԴԽ–ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսային վարակի հետ կապված վտանգները հնարավորինս չեզոքացնելու համար, հատկապես արտակարգ դրության պայմաններում, ինչպե՞ս է ապահովում դատարաններում մարդկանց անվտանգությունը:

Պատասխան– Փորձեմ մեջբերում անել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետից: Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ դատարանների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությանը: Սրանից բխում է, որ դատարաններն այս ընթացքում պետք է շարունակեն բնականոն ռեժիմով աշխատել:

Դա բացարձակ չի նշանակում, որ պահպանվելու է նույն ռեժիմը, որ կար մինչև արտակարգ դրության հայտարարումը կամ մինչև այս պանդեմիայի ի հայտ գալը: ԲԴԽ-ն փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կոչ է արել հնարավորինս օգտվել հեռահար հաղորդակցման միջոցներից, դատարանների հետ շփումն ապահովել էլեկտրոնային եղանակով, և եթե քաղաքացին կամ դատավարության մասնակիցը գտնում է, որ չի ուզում մասնակցել, ապա կարող է դիմել դատարանին` խնդրանքով հետաձգել:  Կոչ է արվել դատավորներին՝ շատ դեպքերում ընդառաջ գնալ քաղաքացիներին և հետաձգել դատական նիստերը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է քաղաքացին կամ դատավորը: Դատական կարգադրիչների ծառայությունը ԲԴԽ-ից հրահանգ է ստացել ապահովել, որ կուտակումներ չլինեն, հերթեր չգոյանան, երբ տեսնեն արտաքին ախտանիշներ, որ քաղաքացին հիվանդ է, նրան հորդորեն չմտնել դատարանի շենք: Ես համացանցում կարդում եմ որոշ դատավորների գրառումները մեր հայտարարության տակ, որ ԲԴԽ-ն անպատասխանատու է, որ, եթե որևէ դատական ծառայող վարակվի, ապա մեղավորը ԲԴԽ-ն է:

Միանշանակ ուզում եմ հայտարարել, որ ԲԴԽ-ն որևէ պատասխանատվություն չի կրում նման դեպքերում: Հնարավորինս արվել է ամեն ինչ, որպեսզի կանխվի այս վարակի տարածումը: Ավելին ասեմ, ԲԴԽ-ն երեկվա որոշմամբ պահուստային ֆոնդից 3 միլիոն դրամ է հատկացրել, որպեսզի լրացուցիչ ախտահանող նյութեր, ձեռնոցներ, դիմակներ, ռեսպիրատորներ գնվեն:

Հարց– Այդ գումարը ԲԴԽ–ն իր միջոցների՞ց է տրամադրել:

Պատասխան– Դատական իշխանության բյուջեն տնօրինում է Դատական դեպարտամենտը, իսկ դեպարտամենտը հանդիսանում է ԲԴԽ-ի աշխատակազմը: Հետևաբար՝ ԲԴԽ-ն է որոշում, թե ինչպես պետք է ծախսվի պահուստային ֆոնդը: Այդ գումարը տրամադրել ենք հենց այդ պահուստային ֆոնդից: Ընդ որում, այդքան գումար է տրամադրվել, որովհետև գնահատել ենք` ինչ է մեզ հարկավոր, և գտել ենք, որ 3 միլիոնը բավարար է բոլոր դատարաններն անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:

Հարց– Համացանցում կարծիքներ կան, որ Դատական դեպարտամենտը կամ ԲԴԽ–ն պարտավոր են քաղաքացիներին ապահովել դիմակներով և ձեռնոցներով:

Պատասխան– Միանշանակ պնդում եմ, որ ԲԴԽ-ն կամ Դատական դեպարտամենտը նման պարտավորություն չունեն: Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է ապահովի իր առողջական անվտանգությունը: Մենք պարտավոր ենք դատավորներին, դատարանի աշխատակիցներին, կարգադրիչներին ապահովել բոլոր անհրաժեշտ պարագաներով: Այս պահին ես չունեմ տեղեկություն, որ որևէ դատարանում պակասում է դիմակը կամ ախտահանող նյութ: Այս պահին արվել է ամեն ինչ:

Ավելին ասեմ, փորձում են ՌԴ օրինակը բերել, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի և Դատավորների միության նախագահները համատեղ որոշում են կայացրել և ցուցում են տվել դատավորներին` հետաձգել դատական նիստերը: Ես չգիտեմ ռուսական օրենսդրությունը, և,  թե ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը ՌԴ-ում: ՀՀ-ում որևէ մարմին չկա, որ կարող է դատավորներին ցուցում տալ դատական նիստերը հետաձգել: Յուրաքանչյուր դատավոր ինքն է պարտավոր ինքնուրույն որոշել` հետաձգո՞ւմ է դատական նիստը, թե՞ ոչ: Ընդ որում, դա չի կարող անել իր աշխատասենյակում: Դատավորը պետք է գնա դատական նիստերի դահլիճ` ձեռնոցով, դիմակով, և յուրաքանչյուր անգամ, գնահատելով իրավիճակը, որոշի դատական նիստը հետաձգելու անհրաժեշտության հարցը:

Հարց– Նկատի ունեք, որ գործեր են լինելու, որոնց քննությունը չի՞ կարող հետաձգվել:

– Այո: Դրանք կարող են լինել խափանման միջոցի հետ կապված գործեր, կամ, եթե քաղաքացին պնդում է, որ, օրինակ, երեխայի տեսակցության կարգի մասին քննվող հարցն անհետաձգելի է, դատարանը պարտավոր է լինելու այդ գործը քննել: Որպես մարդ, որպես քաղաքացի, որպես ընտանիքի հայր, որտեղ կան երեխաներ, ծնող, կին, իհարկե, ես էլ եմ մտահոգված, բայց դա ամենևին չի նշանակում, որ դատական իշխանության բնականոն գործունեությունը պետք է խաթարվի: Մենք ենք ընտրել մեր մասնագիտությունը և պարտավոր ենք ենթարկվել օրենքին:

Հարց– Դիմել եք Փաստաբանների պալատին մարտի 17-ին` ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ: Մյուս կողմից՝ փաստաբանները նշում են, որ իրենք պատշաճ կերպով մինչ այդ օրը տեղեկացված չեն եղել, որ դատական նիստը չի կայանալու: Փաստաբանների պալատից ի՞նչ եք ակնկալում:

Պատասխան– Նախ ասեմ, որ տեքստն ամբողջությամբ հրապարակվել է, ծանոթ եք դրան, չեմ ուզում նորից կրկնել: Ավելին ասեմ, Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով` նշանակված է ծառայական քննություն` պարզելու համար կողմերի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը: Ես ԶԼՄ-ներով մի քանի հարցազրույց եմ լսել, որ փաստաբաններից մեկն ասում է` այո, մեզ երեկոյան զանգեցին, ասացին, որ վաղվա նիստը չի կայանալու, բայց դա մենք չհամարեցինք պատշաճ ծանուցում: Առանց մեկնաբանության եմ թողնում: Եթե փաստաբանին զանգում, ասում են, որ դատավորի հիվանդության պատճառով դատական նիստը տեղի չի ունենալու, և դա ինքը չի համարում պատշաճ ծանուցում, ի՞նչ ասեմ…

Միգուցե օրենքի առումով դա պատշաճ ծանուցում չէ, բայց զուտ այսօրվա՝ արտակարգ դրության   պայմաններում փորձել այդ ամենից սարքել շոու, համարում եմ մտացածին: Ի՞նչ եմ ակնկալում Փաստաբանների պալատից: Առնվազն ակնկալում եմ վարույթի հարուցում և այդ հանգամանքների ճշտում և պարզում: ԲԴԽ-ում քննարկված և իմ ստորագրությամբ ՓՊ գնացած գրության նպատակն ակնկալելն է, որ Պալատում այդ միջադեպը քննության առարկա կդառնա: Ավելին ասելը` կնշանակի՝ միջամտել Պալատի գործունեությանը, որի ոչ իրավունքն ունեմ, և ոչ էլ ցանկությունը:

Հարց– Նշված գործով փաստաբանները նշում են, որ մինչ օրս Աննա Դանիբեկյանից տեղեկություն չունեն, բայց միևնույն ժամանակ՝ անձնական երաշխավորության միջնորդություն է ներկայացված: Օրինակ, եթե կալանքի հարց քննվեր, 4 օր դժվար հարցն առկախ մնար ու դատավոր չլիներ: Այս պարագայում ԲԴԽ–ն ի՞նչ գործողություններ է պատրաստվում կատարել իր իրավասությունների շրջանակում: Եվ առհասարակ, այդ դատական նիստը, ի վերջո, ե՞րբ կկայանա: Ունե՞ք տեղեկություններ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանից:

Պատասխան– Ես ունեմ տեղեկություն, որ Աննա Դանիբեկյանը վատառողջ է և անաշխատունակության թերթիկ է ներկայացրել կամ ներկայացնելու դատարանին: Օրենքը հստակ կարգավորում է, թե նման դեպքերում ինչպես  պետք է վարվի դատարանի նախագահը: Ես  զրուցել եմ դատարանի նախագահի հետ, տեղյակ եմ, որ նա ստացել է գրություն, որով փաստաբանները խնդրում են Աննա Դանիբեկյանին փոխարինել այլ դատավորով, որպեսզի այդ միջնորդությունը քննարկվի: Օրենքը հստակ կարգավորում է, որ վարույթն իրականացնող մարմինը, այսինքն` դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է այդ միջնորդությունը քննարկել: Ես չգիտեմ` ի՞ նչ է պատասխանելու դատարանի նախագահը, բայց իմ իրավագիտակցությունը և դատարանի նախագահ աշխատելու իմ երկարամյա փորձն ինձ ասում են, որ նույնիսկ ցանկության դեպքում դատարանի նախագահն այս պարագայում չի կարող դատավոր փոխել:

Հարց– Բայց եթե, ենթադրենք, Աստված մի արասցե, Աննա Դանիբեկյանը բացակայի երկար ժամանակով, ի՞նչ է լինելու:

Պատասխան– Եթե դատարանի նախագահը կունենա այնպիսի տեղեկություն, որ դատավորը երկարատև բուժման կարիք ունի, այդ դեպքում, իհարկե, օրենքը թույլ է տալիս գործը հանձնել վերամակագրման: Բայց այս պահին ընդամենն ունենք Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ տեղեկություն: Մենք չգիտենք` նա մեկ-երկու օ՞ր է հիվանդ լինելու, թե՞ մեկ շաբաթ: Այսինքն` բժշկական եզրակացություն պետք է լինի: Աստված չանի, բայց եթե մենք ունենանք տեղեկություն, որ Աննա Դանիբեկյանը կամ որևէ այլ դատավոր 6-ամսյա բուժման կարիք ունի, միանշանակ օրենքի ուժով դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը կվերամակագրվեն:

Հարց– Իսկ եթե ժամկետն անորո՞շ է: Դուք չունեք եզրակացություն, բայց դատավորն անորոշ ժամանակով բացակայում է:

Պատասխան– Ի՞նչ է նշանակում` ժամկետն անորոշ է: 21-րդ դարում ենք ապրում: Ի վերջո, դատարանի նախագահը կարող է շփվել դատավորի հետ և հարցնել, թե իր կանխատեսմամբ` նա որքա՞ն ժամանակով դեռ կբացակայի: Ամեն դեպքում այդ հարցը կլուծվի միանշանակ օրենքով: Չի կարող կամայական որոշվել, որ փաստաբանը խնդրի վերամակագրել, ու դատարանի նախագահը հենց այդպես էլ անի: Դա միայն օրենքով է կարգավորվում:

Հարց– Ինչպե՞ս է ԲԴԽ–ն մեկնաբանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որովհետև դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք դիմել վարչապետին իր կառավարության նախարարի հայտարարության կապակցությամբ։

Պատասխան– ԲԴԽ-ում արձագանքել-չարձագանքելու հարցը քննարկվել է…Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հայտարարությանը (Ռուբեն Վարդազարյանը ժպտում է.- Գ.Ս.)…Ես ժպիտով եմ վերաբերվում այդ հարցին: Բոլորս տեսնում ենք Արսեն Թորոսյանի այսօրվա ծանրաբեռնվածությունը և այն աշխատանքը, որը նա կատարում է: Այդ հոգնածությունը հասկանում ենք: Դրա հետ մեկտեղ՝ նաև հասկանում ենք նրա վրդովմունքը, զայրույթը, որ գործ է պարտվել դատարանում: Բայց չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն:

Իհարկե կատարելու է: Չի կարող կառավարության անդամը դատական ակտը չկատարել: Ընդամենը այսքանը: Եթե չկատարի, հետևանքներ կլինեն: Դրա պատասխանատուն ԲԴԽ-ն չէ: Դրա պատասխանատուն դատական իշխանությունը չէ: Եթե մյուս կողմը կատարողական թերթ վերցնի և ներկայացնի Հարկադիր կատարման ծառայությանը, նրան կպարտավորեցնեն դա անել: Ի վերջո, քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, բայց մեծ առումով համարում եմ, որ չի կարող որևէ մեկը ՀՀ-ում որոշել, որ ինքը չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

Հարց– 168.am–ի հետ զրույցում Առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ սկսած երրորդ դատից հետո ինքն ի լուր հանրության բարձրաձայնել է, որ այս դատը քննվում է մաքսիմալ սուբյեկտիվ շահի վրա, և այս գործով դատավորները չեն եղել անաչառ, այնպես, ինչպես պահանջում է հենց իրենց առաքելությունը: Մեր ճշտող հարցին, թե և Առաջին ատյանի, և Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարանները (վերջինս, ի դեպ, վարույթ չի ընդունել փաստաբանի բողոքը) սուբյեկտի՞վ են եղել, պատասխանեց` այո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք փաստաբանի հայտարարությունը, պատրաստվո՞ւմ եք արդյոք դիմել Փաստաբանների պալատին` այս հայտարարության առնչությամբ:

Պատասխան– Իհարկե, ոչ (կրկին ժպտում է.- Գ.Ս.): Սուբյեկտիվ կարծիք է հայտնել: Գտնում է, որ դատարանը կողմնակալ մոտեցում է ունեցել, թող ինքնաբացարկի միջնորդություն հայտներ, գտնում է, որ դատարանն օրենք է խախտել և ոչ օրինական, ոչ օբյեկտիվ դատական ակտ է կայացրել, թող դիմի Հատուկ քննչական ծառայությանը` դատավորի նկատմամբ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելով:

Գտնում է, որ դատավորն օրենք է խախտել, թող դիմի կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին` արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին: Ուղղակի մերկապարանոց հայտարարություն անել, թե դատարանն օբյեկտիվ չի եղել, դատարանն ուղղվածություն է ունեցել…Եթե մենք բոլոր նման հայտարարություններին փորձենք արձագանքել, մենք առավոտից երեկո զբաղվելու ենք նման արտահայտություններին պատասխանելով կամ դրանք հերքելով:

Հարց– Ի վերջո, սա վտանգավոր հայտարարություն չէ՞: Չէ՞ որ վաղը կարող է մի դատապարտյալ ասել` ես չեմ կատարելու դատական ակտը, քանի որ չեմ վստահում դատարաններին:

Պատասխան– Արսեն Թորոսյանի հայտարարության օրը ես մեկնաբանություններ կարդացի, երբ նույնիսկ արդեն պատիժը կրած մարդն ասում էր` ես որ իմանայի՝ այսպիսի հնարավորություն կար, կասեի` չեմ ընդունում, ու դուրս կգայի ազատազրկման վայրից: Սա ևս ընդամենը ժպիտ է առաջացնում:

Հարց– Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործին հետևո՞ւմ եք, հատկապես, երբ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները գտան, որ ապօրինի էր նրա նկատմամբ քրեական հետապնդումը, մինչդեռ ՀՔԾ–ն այս գործը չի կարճում:

Պատասխան– Ճիշտն ասած, չեմ հետևել, չեմ զբաղվել, մամուլով էլ աչքովս չի ընկել: Ուղղակի այս պահին այդ հարցին իրոք պատասխան չունեմ, ոչ թե խուսափում եմ պատասխանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ, եթե դրանք ներկայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
23:03
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիներին
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան -Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումն...
Աղբյուր` Panorama.am
22:37
Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Պաշտպանյալս ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա-քաղաքական հետապնդման. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
21:56
Հեռացի՛ր, հեռցի՛ր.Ստադիոնում պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը
«Հեռացի՛ր, հեռցի՛ր». Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում հայ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Թևոսյան...
Աղբյուր` Panorama.am
20:58
Այսօր բանակցություններ գոյություն չունեն․ Բագրատ Սրբազան
«Ձեր իշխանության գալու դեպքում ի՞նչ եք խոստանում, եթե արցախցիների՝ Արցախի վերադարձ, ապա ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով»,- հարցին ի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ և դա պետք է շարունակություն ունենա․ Բագրատ Սրբազան
«Վերաբերմունքը չի փոխվել որևէ ձևով այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողի նկատմամբ՝ ոչ իր լեգիտիմությամբ, ոչ էլ  Հայաստանի շահերը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի սափրվելու մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի սափրվելուն, գրում է․ «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6...
Աղբյուր` Panorama.am
19:54
«Հրաժարականն անխուսափելի է»․ ֆուտբոլի երկրպագուները երթ են անցկացնում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է «...
Աղբյուր` Panorama.am
19:28
Սափրված Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը  տեսանյութ է հրապարել  ֆեյսբուքյան իր էջում՝ ցուցադրելով սափրված դեմքը։ «Ողջույն սպիտակամորուս»,-...
Աղբյուր` Panorama.am
19:17
Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վրաստանում ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) Ախալգորիի «անցակետերը»...
Աղբյուր` Panorama.am
18:10
Հայաստանում ինձ համեմատում են Մխիթարյանի հետ. Գոռ Մանվելյան
«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր So Foot պարբերականին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։  «Սերոբ Սմբաթի Սարգսյանին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ մակնշումներով օղի և գինի
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք
Աղբյուր` Panorama.am
17:53
Էրդողանը սպառնում է քրդերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի,...
Աղբյուր` Panorama.am
17:44
Չեմ պատկերացնում, թե ինչի շուրջ պետք է համագործակցենք. Օֆելյա Գրիգորյանը՝ ՀՀ-ի և ադրբեջանական հիդրոլոգների աշխատանքային խմբերի մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը օրերս հայտարարեց. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է
Պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել
Աղբյուր` Panorama.am
17:25
Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
«Քննչական կոմիտեն հաղորդում է  ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել...
Աղբյուր` Panorama.am
17:16
2024 թվականի ամենասեքսուալ տղամարդը. նրա անունը ծանոթ է շատերին
Հայտնի դերասանը Ջոն Կրասինսկին People-ի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը: 45-ամյա արտիստը հանրությանը հայտնի է «Օֆիս»...
Աղբյուր` Panorama.am
17:01
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
Հաճախորդների փոփոխվող կարիքներից ու ակնկալիքներից մինչև բանկերի թվային փոխակերպում, հաճախորդների վստահությունից մինչև վաճառքների խթանում,...
Աղբյուր` Panorama.am
16:56
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
OVIO ընկերությունը գործարկել է նոր OVIO Cloud ամպային ծառայությունը, որը կազմված է երկու կլաստերից` G-Cloud և B-Cloud: G-Cloud կլաստերը...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ինչու՞ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ  ԳՄ անդամ  Էդուրադ Շարմազանովը գրում է. «Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է և վերջ ու հրաժարվում...
Աղբյուր` Panorama.am
16:53
Նիկոլ Քիդմանը խոսել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում նկարահանվելու իր ցանկության մասին
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ կցանկանար խաղալ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմում։ Այս մասին նա խոսել է Vanity Fair-ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}