WWF- ը չի չեղարկի «Երկրի ժամ» ակցիան
Բնության համաշխարհային հիմնադրամի ռուսաստանյան մասնաճյուղը մտադիր չէ չեղարկել մարտի 28-ին կայանալիք «Երկրի ժամ» արշավը: Այս մասին գրում է ria.ru-ն։
«Հիմա շատ կարևոր է գիտակցել, որ մենք միասին ենք, և բոլորը կարող են մաս կազմել բնության պահպանությանը: Մենք խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մոլորակի ապագայի մասին, և կոչ ենք անում միանալ ակցիային»,- ասված է հաղորդագրությունում:
Ակցիայի ընթացքում մեկ ժամ՝ 20.30-ից սկսած պետք է բոլորն անջատեն իրենց տան լույսերը։
Անջատվելու են նաև պատկերասրահների, քաղաքի փողոցների և շենքերի լույսերը։
«Երկրի ժամը» միջազգային խորհրդանշական իրադարձություն է, որի ընթացքում WWF- ը կոչ է անում լույսերն ու կենցաղային տեխնիկան մեկ ժամով անջատել ՝ որպես մոլորակի ապագայի համար մտահոգության նշան: 2019 թվականին «Երկրի ժամին» մասնակցել է 188 երկիր և ավելի քան 2 միլիարդ մարդ: