Հունվարին Հայաստանում մոտ 22 անգամ ավելի շատ պաղպաղակ է արտադրվել
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարին հանրապետությունում արտադրվել է 85.3 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2019 թվականի համեմատ աճել է 21.9 անգամ:
Նշենք, որ 2019 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 3.9 լիտր պաղպաղակ:
Վիճակագրության համաձայն, հունվարին 19.8%-ով ավելացել է նաև կաթնասերի արտադրության ծավալը: Եթե 2019 թվականին հանրապետությունում արտադրվել է 9.1 հազար լիտր կաթնասեր, ապա 2020թ-ի հունվարին՝ 10.9 հազար լիտր:
Նշենք նաև, որ 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 12 մլն 151.4 հազար լիտր պաղպաղակ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան