ԱՆ. Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դուրս ենք գրում նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:
Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 160 դեպք, մինչ այս առողջացման մեկ դեպք էր գրանցվել։ Կորոնավիրուսի հետևանքով 11 հիվանդի մոտ հաստատվել է թոքաբորբ։ Նրանցից միայն երեքն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ
- 21.03.2020. Կորոնավիորւսի հիվանդացության 160 հաստատված դեպք կա
- ԱՆ. Կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբի 11 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին