
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Փաստահավաք խմբի գործունեության առաջին իսկ օրվանից ստացվել են տեղեկություններ, որոնք կարող են պիտանի լինել արտակարգ դրության պարետի համար: Ցավոք, պարետը չի ապահովում նման կարգի տեղեկություններ փոխանցելու համար անհրաժեշտ արդյունավետ միջոցներ:
Հրապարակված հեռախոսահամարներով կապ հաստատելը բարդ է, երբեմն անհնարին: Միևնույն ժամանակ, որոշ տեղեկություններ հեռախոսակապի միջոցով փոխանցելը պարզապես հնարավոր չէ:
Կոչ ենք անում պարետ Տ.Ավինյանին հանրությանը հայտնել կամ ստեղծել պարետատան էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս, ինտերնետ հավելվածների համարներ, ինչպես նաև ապահովել ֆեյսբուքյան էջի արդյունավետ աշխատանքը»։