Նախարար. 190 քաղաքացուց 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք
Հայաստանում կորոնավիրուսի 190 հաստատված դեպքերի մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա ներկայացմամբ, միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունեն ինտենսիվ թերապիայի, գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում. «Այս 6 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է»։
«Ինչպես հաճախ ասում ենք՝ կրոնովիրուսային հիվանությունը հիմնականում բարդանում է կողքից քրոնիկական հիվանդություն ունեցող ու տարիքով ավելի բարձր անձանց մոտ։ Այս 6 քաղաքացիների մոտ կան հարակից ուղեկցող հիվանդություններ, դրա համար կարիք ունեն ինտենսիվ թերապիայի»,- ասաց նախարարը։
Ա.Թորոսյանի խոսքով, մյուս քաղաքացիները, որոնք ունեն թոքաբորբ, ստանում են սիմպտոմատիկ բուժում, մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, առավելագույնը ջերմիջեցնող, գտնվում են բժշկական հսկողության տակ։
Նա ասաց, որ շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը, թեստեր անելով՝ հավանաբար կուղեկցեն իրենց բնակավայրեր, որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը, նրանց կրկին թեստրավորելով՝ հույս ունեն, որ վարակը վերացած կլինի, նրանց նույնպես դուրս կգրեն հիվանդանոցից։
«Ինչպես արդեն նշել եմ, հիվանդանոցներն արդեն մի քանիսն են, բոլոր տեղերում ծավալվում են համապատասխան բժշկական ծառայություններ՝ ինֆեկցիոնիստներով, վերակենդանացման բաժանմունքներն են հագեցվում, որպեսզի պատշաժ բուժօգնություն ցուցաբերվի»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի վաղ հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Հայաստանում հանրագումարով հաստատված կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:
7 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են:
Հարակից հրապարակումներ`
- 22.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 190 հաստատված դեպք կա
- ԱՆ. Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին
- 21.03.2020. Կորոնավիորւսի հիվանդացության 160 հաստատված դեպք կա
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- Վարակաբանը՝ կորոնավիրուսի հետ կապված կարևոր հարցերի մասին
- 19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք
- 18.03.2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 110 դեպք
- 18.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին