Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարանտինում է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնվել է կորոնավիրուսային կարատինում։ Այս մասին հայտնում է AP News-ը` հղում անելով Մերկելի խոսնակ Շտեֆեն Սեյբերտին:
Նշվում է, որ կանցլերի կարանտինի մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը Մերկելը շփվել է բժշկի հետ, որի մոտ այնուհետ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Բժիշկը, ինչպես ասել է խոսնակը, Մերկելին նախազգուշական թոքաբորբի դեմ պատվաստանյութ է ներարկել։
Սեյբերտը հայտարարել է, որ Մերկելը առաջիկա օրերին կանցնի «կանոնավոր թեստ», իսկ ներկայումս կշարունակի իր աշխատանքը տանից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան