Առցանց հարցերի հնարավորություն՝ Վիտալի Բալասանյանին
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները, երկրում նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված, ընտրողների հետ շարունակում են շփումը ոչ միայն անհատական հանդիպումների միջոցով, այլև առցանց հարթակների և հեռախոսային «թեժ գծի» միջոցով։
Բալասանյանի գրասենյակիօց հայտնում են՝ արդեն երեկ ընտրողները բազմաթիվ հարցեր են ուղղել Բալասանյանին՝ նար նրա ֆեյսբուքյան էջի միջոցով, որին Արցախի նախագահի թեկնածուն պատասխանել է տեսաձայնագրությամբ։
Շատ են հարցերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, «Ի՞նչ կարելի է և պետք է ձեռնարկել այս օրերին վտանգավոր վիրուսից խուսափելու համար, եթե երկրում արտակարգ դրություն չի հայտարարվել» հարցին, Բալասանյանը պատասխանել է, որ խնդրին շատ լուրջ պետք է վերաբերվել։
«Պետք է լինենք զգոն։ Պատերազմ է հայտարարված ողջ աշխարհին։ Այն երկրները, որոնք կկարողանան լուրջ պատասխանատվություն ցուցաբերել, հաղթանակած դուրս կգան։ Մենք նման հնարավորություն ունենք։ Խնդրում եմ խստորեն հետեւել մասնագետների խորհուրդներին, պահպանել ընտանեկան կարանտինի պայմանները, հիգիենայի կանոնները։ Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Ձեր կողքին կանգնած եմ, ես երբեք խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու»,- ասել է Բալասանյանը։
Նա ընտրողներին հորդորել է՝ որևէ առումով չտրվել ու չհավատալ ասեկոսեների, չհավատալ սուրտ խոստումներին և իրենց հուզող հարցերն ուղիղ տալ իր նախընտրական շտաբում բացված թեժ գծի կամ առցանց հարթակների միջոցով, գրասենյակից հավատացնում են, որ դրանց պատասխանը չի ուշանա։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Ես հարց եմ ուղղում իշխանություններին և թեկնածուներին
- Վիտալի Բալասանյան. «Պետք է լինել կարգապահ և հոգ տանել միմյանց մասին»
- Վիտալի Բալասանյանը կոչ է անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն
- Վիտալի Բալասանյան. Պահանջում եմ ռազմական կարգապահություն այս հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան