ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Նիստին գրանցվել է 107 պատգամավոր։
Հիշեցնենք, որ առաջարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձանց համար սահմանել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով։ Ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, սահմանել կալանք՝ առավելագույնը 3 ամսով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Իսկ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ից 300-ապատիկի չափով։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը խախտելը քրեականացնող օրենքի նախագիծը
- Ինքնամեկուսացման պահանջները խախտողի համար առաջարկվում է սահմանել ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով
- ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան