Կարծում եմ սահմանափակումների մասով անհանգստությունը ուռճացված է.Ալեն Սիմոնյան
«Իմ Քայլը» խմբակցության նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև կորոնավիրուսի մասով Կառավարության սահմանած սահմանափակումներին: Նրա խոսքով ՝ նիստի ընթացքում վարչապետի հետ այս հարցը ևս քննարկվել է:
«Ես ընդհանրական կպատասխանեմ: Հնարավոր է մասնակի սահմանափակումներ լինեն: Այսօր իշխանություններն այնքան բաց են աշխատում, որ որևէ սահմանափակումների մասին խոսելն անտեղի է: Խոսքը միայն կորոնավիրուսի մասին չէ:Սահմանափակումը վերաբերում է կորոնավիրուսին, կարծում եմ անհանգստությունը ուռճացված է: Հայաստանը մտնում է այն երկրների մեջ, որոնք ինֆորմացիոն առումով բաց են: Մենք չենք թաքցնում ինֆորմացիան նաև այն պատճառով,քանի որ դրա իմաստը չկա» ,- նիստի ավարտից հետո ասաց Ալեն Սիմոնյանը: