Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
Վերջին օրերեին ամենամեծ պահանջարկ ու սպառում ունեցող բժշկական դիմակներն ու ձեռնոցներն օգտագործելուց հետո դառնում են աղբ ու լցվում փողոցներում։
«Աղբ Թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը կոչ է արել Ազգային Ժողովին, կառավարությանը պատրաստել սոցիալական գովազդներ՝ դրանք հեռարձակելով հեռուստատեսությամբ ու համացոնցով։
«Կորոնավիրուսի դեմ սոցիալական գովազդների մեջ ավելացրեք խնդրում եմ նաև այն հատվածը, որ քաղաքացիներն իրենց օգտագործած դիմակները և ձեռնոցները չթափեն չնախատեսված վայրերում:
Դա կարող է աղբյուր հանդիսանալ վարակի նոր ալիքի տարածման»,-գրել է նա ու կցել Հայաստանի տարբեր վայրերում արված լուսանկարները։
Քաղաքացիներին ուղղված նման կոչով է հանդես եկել «Զվարնթոց» միջազգային օդանավակայանը, որի տարածքում էլ օգտագործված դիմակներ ու ձեռնոցներ են թողել։
«Սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց։
Հորդորում ենք նաև պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը»,-նշում են օդանավակայանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան