«Մեր կյանքը 360 աստիճանով շրջված է». Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը որոշել է կամավոր օգնել Առողջապահության նախարարությանը և այս նպատակով կորոնավիրուսի կանխարգելման մասին թերթիկներ է բաժանում քաղաքացիներին: Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետի տիկինը նշել է.
«Արտակարգ դրությամբ պայմանավորված, այլ երկների հետ շփումների սահմանափակման`նաև իմ գործունեությունն է դադարել որպես վարչապետի տիկին, բոլոր ծրագրերը հետաձգվել են, շփումները սահմանափակվել են: Որոշեցի կամավոր գրվել և իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան և փորձեցին հեռու պահել ինձ, մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ»,- նշել է վարչապետի տիկինը:
Հակոբյանն անդրադառնալով նաև ԶԼՄ-ների ահմանափակումներին, մասնավորապես ՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու սահմանափակումներին և այդ առնչությամբ մի խումբ խմբագիրների արտահայտած մտահոգությանը, նշել է, որ այս առումով վտանգներ չի տեսնում:
«Ես սխալված չեմ լինի, որ ասեմ՝ հիմա մեր կյանքը 360 աստիճանով շրջված է, մեր կյանքի բնականոն ընթացքը այլևս գոյություն չունի և բոլոր այդ հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն, հիմա կառավարության բոլոր գործողությունները դեպի առաջ են նայում և նայում են մինիմալ տրավմաներով մեր ժողովուրդը դուրս գա այդ իրավիճակից։ Դրան են միտված նաև այդ սահմանափակումները օրենքները, որ ընդունվեցին, լրատվամիջոցների սահմանափակումները: Հարցադրումը նախորդ կյանքից է , մենք հիմա միջանկյալ վիճակում ենք և գնում ենք դեպի ապագան, այնպես, որ վտանգ չեմ տեսնում»,- ասել է Աննա Հակոբյանը: