Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
Ալավերդիում այսօր պետք է կանգնեցվեր Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար։ Սակայն երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով, այսօր բացման արարողությունը չի կայանա։
Հուշակողոթի կանգնեցման նախաձեռնությունը հենց Ապրիլյան պատերազմի մասնակից, ծնունդով Ալավերդուց, Սեյրան Մարգարյանինն է, որն այն իրականացրել է իր երկու ծառայակից ընկերների հետ, որոնք նույնպես Ապրիլյանի մասնակից են։
«Երբ զորացրվեցի, որոշեցի, որ պետք է Ալավերդիում հուշակոթող կանգնեցվի մեր զոհված տղաների համար։ Սակայն ֆինանսական խնդիրներ կային։ Ժամանակ առ ժամանակ հանդիպում էի տարբեր մարդկանց հետ, խոսում, ներկայացնում իմ մտադրությունը։ Այսօր այն արդեն պատրաստ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սեյրանը։
Նա նշեց, որ գործի մի մասը՝ շինարարական աշխատանքներ, արել են հենց Ապրիլյանի մասնակից երեք ընկերներով, իսկ ֆինանսական ծախսերի համար դիմել տարբեր մարդկանց, օգնել է հայրը, վերջինիս ընկերները, նաև համայնքապետը։
Քանդակագործն է ալավերդցի Վահե Մնացականյանը։ 2,5 մետրանոց խաչքարը կանգնեցվելու է Ալավերդու Հաղթանակի հուշարձանի տարածքում, որտեղ նաև արցախյան պատերազմում զոհված ալավերդցիների պանթեոնն է։
Ս.Մարգարյանն ասաց, որ այսօր՝ խաչքարի բացմանը, հյուրեր էին ունենալու՝ մարտական գործողություններին մասնակից տղաները, զոհվածների ծնողները, արցախյան պատերազմի մասնակիցներ, պատգամավորներ։
«Հուշարձանը նվիրվում է Ապրիլյանի զոհերի հիշատակին։ Զոհվածների մեջ կան իմ ընկերներից, մեր շրջանից էլ ունենք զոհեր։ Այդ ամեն ինչը մեկտեղել ենք այս հուշարձանի մեջ»,- նշեց նա։
Սեյրանն ասաց, որ ուզում են մայիսի 1-ին կազմակերպել բացման արարողությունը։
Սեյրան Մարգարյանը զորացրվել է 2017 թ. հուլիսին։ Նա ծառայել է Մատաղիսի զորամասում։ Վեց ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշի գումարտակ։ Սեյրանը չի ցանկանում շատ խոսել 2016 թ. ապրիլյան առաջին օրերի մասին, միայն ընդգծում է, որ ցավը մնում է, կապ չունի, թե որքան ժամանակ է անցել։
«Ուզում է անցնի մեկ տարի, հինգ կամ տաս, նույն ցավն է, նույն մարտական ընկերների կորուստը։ Այդ զգացողությունը բառերով նկարագրելու չէ»,- ասում է նա։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում նա պատմել էր. «9 ամսվա ծառայող էի, որ սկսվեցին մարտական գործողությունները։ Ապրիլի 1-ին դիրքերից իջել էինք, բայց հաջորդ օրը նորից դիրքեր բարձրացանք։ Երբ ապրիլի 2-ի առավոտյան գումարտակից դուրս եկանք, արդեն հասկանալի էր, որ դրանք սովորական կրակոցներ չէին, ադրբեջանցիների արկերն արդեն հասնում էին մեզ»,- ասում էր Սեյրանը։
Խոսելու ժամանակ գլուխը կախում էր ու վերապրում պատերազմի օրերին տեսածն ու ապրածը, մի քանի րոպե հետո միայն ասում. «Կորուստներ ունեցանք՝ Արգիշտի Գաբոյան, Հրաչ Գալստյան, մեր ընկերները վիրավորվեցին՝ Տելմանը, Շանթը, դիրքի ավագ Հովհաննես Պողոսյանը...։ Ի վերջո պատերազմ էր, ոչինչ մեզանից կախված չէր։ Ինչքան էլ որ դժվարություններ տեսանք այդ օրերին, շատ բան հասկացանք ու գնահատեցինք»։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է
- Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
- Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
- Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Սեյրան Մարգարյան. Մեկը երեք սերնդից
- Ապրիլյանի տղաների քավորությամբ կնքվել են անմահացած հերոսների երեխաները
- Ապրիլյանի մասնակիցների քավորությամբ՝ մկրտություն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
- Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
- Ապրիլյանի մասնակիցն աշխատանք է փնտրում
- Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները
- «Hello, Adam». ապրիլյանի հերոսը մանկական գրականությունում
- ԵՊՀ. Ապրիլյանի մասնակից ուսանողների համար վարձի 50 տոկոս զեղչը կպահպանվի
- Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնն այսուհետ կկրի ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի անունը
- Ապրիլյանի մասնակիցներից մի քանիսն աշխատանքի կանցնեն մշակութային ժառանգության պահպանության ՊՈԱԿ-ում
- Երկարաձգվել է ապրիլյանի մասնակից ուսանողների վարձի փոխհատուցման փաստաթղթերի ընդունման ժամկետը
- Ապրիլյանի հերոսի ընտանիքում արու զավակ է ծնվել
- Արցախի ՄԻՊ-ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է ապրիլյանի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները
- Ապրիլյանի «Ուստա» Մարատը դժգոհում է, որ ընդամենը 5 տանկ է խփել
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Ապրիլյանի հերոսներից Հարությունի ծննդյան օրն է
- Ծառատունկ Ապրիլյանի տղաների հետ, փոխարեն ու հիշատակին
- Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկվել են Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կատարած վայրագությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան