«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքն է գրանցվել կատալոնական «Բարսելոնայում», փոխացնում է gazeta.ru-ն։
Աղբյուրի համաձայն՝ վիրուսը հայտնաբերվել է ակումբի անդամ Անդե Քուրիի մոտ։ Նա զուգընկերուհու հետ, ում մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս, եղել է Սան Պաուլոյի իր բնակարանում։
Քուրին շնչառության խնդիրներ չունի, ինչը նշանակում է, որ նրան դեռևս պետք չէ հոսպիտալացնել։
Հատկանշական է, որ հենց Քուրին էր Նեյմարին հրավիրել «Բարսելոնա», ով 2013-ից միացել է կատալոնական ակումբին։
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական կրակը Հունաստանից բարեհաջող հասել է Ճապոնիա
- Մենք կարող ենք Օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնել. Ճապոնիայի նախկին վարչապետ
- Դատարկ ինքնաթիռ՝ Օլիմպիական ջահի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան