ՄԱԿ-ը կստեղծի համաշխարհային կորոնավիրուսային հիմնադրամ
Նորվեգիան մտադիր է ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ, հայտնում է ria.ru-ն՝ հղում տալով պետության արտգործնախարարությանը։
«ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային հիմնադրամը կկարողանա ապահովել կայունություն մեր գործընկերների համար և կօգնի ավելի արդյունավետ դարձնել բոլոր երկրների ջանքերը»,- ասված է երկրի արտաքին գործերի նախարար Ինի Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:
Հիմնադրամը կարող է ստեղծվել 2014 թվականին Էբոլայի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամի օրինակով, որի գործունեությունը շատ հաջող էր:
«Համաշխարհային ճգնաժամի ժամանակ միջազգային համագործակցությունն ունի մեծ նշանակություն: Մտահոգված ենք այն հարցով, թե ինչպես կարող է վիրուսը ազդել թույլ զարգացող թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրների վրա»,- հավելել է Նորվեգիայի արտգործնախարարը:
Հիմնադրամի ստեղծման մասին պաշտոնական հայտարարություն կարող է արվել այս շաբաթվա սկզբին:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պանդեմիան սնանկացրել է երաժշտական և կինո արդյունաբերությունը
- Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից մահանալու 30 դեպք
- Շվեդիան ընտրում է կորոնավիրուսին դեմ պայքարի կամավոր մոտեցումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին