Չինաստանը սկսում է վերականգնել ներքին տուրիզմը
Չինաստանում կայունացել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, և տեղի բնակիչները սկսել են հետաքրքրվել ներգնա տուրիզմով, փոխանցում է ria.ru-ն։
Չինական շուկան ցույց է տալիս վերականգնման հեռանկարային նշաններ, քանի որ հիվանդության կորը անկում է ապրում:
Հունվար ամսվա սկզբի համեմատությամբ, երբ ավիատոմսերի 38 տոկոսն էր ընդամենը ամրագրվել, այժմ այդ տոկոսն աճել է՝ հասնելով 58-ի: Ավելին, ամրագրումների մեծ մասը այժմ կատարվում է գործուղումների համար:
Ներկայումս Չինաստանում ներգնա տոմսերի պահանջարկն ավելի մեծ է, քան փետրվարին։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ արտերկրում գործուղումներ չեն իրականացվում. դա պայմանավորված է հենց ՉԺՀ իշխանությունների սահմանափակիչ միջոցներով և այն փաստով, որ այսօր արտասահմանյան ուղղությունները մեծամասամբ իրենց սահմանափակումները պարտադրում են չինացի ճանապարհորդներին:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանից 25,5 միլիոն պաշտպանիչ դիմակներ են առաքվել Ռուսաստան
- Չինաստանում կարանտինից հետո ավելացել են ամուսնալուծությունները
- Պեկինից. Ինչպես են Չինաստանում հաղթահարել կորոնավիրուսը
- Չինաստանում կարանտինից հետո առաջին վերաբացված կինոթատորոնն այցելու չի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան