Ավինյան.Մթերային խանութները 10։00-12։00-ն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։
Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։
Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։
Հարակից հրապարակումներ`
- 23.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 194 հաստատված դեպք կա
- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը
- 22.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 190 հաստատված դեպք կա
- Ավինյան. Չեն գործի մոլերը, խաղատները, բարերը
- ՍԱՏՄ. Խանութներում ախտահանվում են սպառողների անմիջականորեն հպման շրջանակներում գտնվող մակերեսները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին