«Ֆեյսբուքը» բժիշկներին նվիրել է 720 հազար դիմակ
«Ֆեյսբուք» ընկերությունը 720,000 բժշկական դիմակ է նվիրել առողջապահության ոլորտի աշխատողներին, տեղեկացրել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Այս մասին գրում է ria.ru-ն։
«Առողջապահության ոլորտի աշխատողները կարիք ունեն ավելի շատ պաշտպանական սարքավորումների: Որպես օգնություն, «Ֆեյսբուքը» նվիրաբերեց արտակարգ իրավիճակների 720,000 դիմակ, որոնք մենք գնել էինք անտառային հրդեհների շարունակության դեպքում օգտագործելու համար»,-գրել է Ցուկերբերգը։
Նա նշել է, որ ընկերությունը փորձում է անել ավելին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։
ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի մասին։ Աշխարհում ավելի քան 266 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 11 հազարից ավելի մարդ մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պանդեմիան սնանկացրել է երաժշտական և կինո արդյունաբերությունը
- Հունաստանում քահանան ձերբակալվել է՝ կորոնավիրուսային բռնկման պայմաններում զանգվածային պատարագ անելու համար
- Կորոնավիրուս․ Գերմանական հիվանդանոցները պատրաստ են ընդունել Ֆրանսիայից հիվանդների
- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը
- Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան