Ֆրանսիացի նկարիչը վաճառում է իր աշխատանքները` կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու նպատակով
Ֆրանսիացի փողոցային նկարիչ Քրիստիան Գուեմին վաճառում է իր աշխատանքների վերարտադրությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ֆրանսիացի բժիշկներին օգնելու նպատակով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Փարիզի արվարձանի շենքերից մեկի պատին նա պատկերել է գրաֆիտի՝ «Սերը՝ կորոնավիրուսի ժամանակ»։ Նկարում ներկայացված է աղջկա և տղայի համբույր, որոնք բժշկական դիմակով են։
Նկարիչը նշել է, որ աշխատանքը կծառայի համաճարակի խորհրդանիշ։
«Վարակն անտեսանելի է, մենք քիչ բան գիտենք, թե ինչ է տեղի ունենում ինտենսիվ թերապիայի բաժնում, մենք չգիտենք, թե ինչի միջով են անցնում պացիենտները։ Ես ուզում եմ համերաշխության կոչ անել այս համաճարակի ժամանակ, ինչը բազմաթիվ վախեր, կրքեր, խտրականություն է առաջացնում»,- ասել է Գուեմին։
Հարակից հրապարակումներ`
- «Նորք» հիվանդանոցում նաև ֆրանսիացիներ կան
- Մակրոնը նշել է, որ սա դեռ համաճարակի սկիզբն է․ Ֆրանսիայում փակվում են բոլոր դպրոցներն ու համալսարանները
- Ֆրանսիայում ՀՀ դեսպանութակն հորդորը այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին
- Շոկոլադե «կորոնավիրուս»՝ Ֆրանսիայից
- Ֆրանսիայում բժշկական դիմակները հասանելի են միայն դեղատոմսով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին