Պլասիդո Դոմինգոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս։ Տենորը երկրպագուներին այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ դա իր բարոյական պարտքն է համարում։
Դոմինգոն հայտնել է, որ տենդ ու հազ է ունեցել, ինչի հետևանքով էլ թեստ է հանձնել։ Արդյունքը դրական է եղել։
Նա բոլորին խնդրել է շատ զգույշ լինել, հետևել իշխանությունների հորդորներն, միմյանցից հեռավորություն պահպանել, հաճախ լվանալ ձեռքերը, հնարավորության դեպքում մնալ տանը։
«Միասին մենք կարող ենք պայքարել այս վիրուսի դեմ ու կանգնեցել միջազգային այս ճգնաժամը, մենք հույս ունենք, որ շուտով կվերադառնանք մեր նախավիրուսային շրջանի նորմալ ու բնականոն կյանքին։ Մենք պետք է հասկանանք, որ այդպիսով պաշտպանում ենք ոչ միայ մեզ, այլ ողջ հասարակությանը»,-նշել է 79-ամյա երգիչը։
Հետևորդները նրան շնորհակալություն են հայտնել իրենց տեղեկացնելու համար, արագ ապաքինում են մաղթել, խոստացել, որ կաղոթեն նրա առողջացման համար։
«ՏԱՍՍ»-ի տվյալներով, կորոնավիրուսի առաջին դեպքն Իսպանիայում գրանցվել է այս տարվա հունվարի 31-ին։ Հիմա այդ երկրում վարակակիր է 28 հազար 500 մարդ, ավելի քան 1700 մարդ մահացել է։