Վրաստանում ուսումնական գործընթացի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը
Վրաստանի կառավարության մարտի 23-ի 181 հրամանի համաձայն, Վրաստանում կրթական գործընթացի մեկնարկը հետաձգել է մինչև ապրիլի 21-ը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, սահմանափակումները վերաբերում են ինչպես հանրակրթական, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
«Ուսումնական գործընթացը բոլոր ուսումնական հաստատություններում կդադարեցվի մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է անցնեն հեռավար ուսուցման (եթե դա հնարավոր է): Մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը կրթական և գիտահետազոտական հաստատությունների վարչակազմերը կանցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի: Արգելվում են բոլոր տեսակի դասընթացները, գիտաժողովները, սեմինարները՝ բացառությամբ հեռավար ձևերի», – ասում է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա