«Արմենիա» ավիաընկերությունը ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը տեղեկացնում է.
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։
Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը
- «Արմենիա». Չեղարկվում են Երևան-Լիոն -Երևան չվերթները
- «Արմենիա». Որոշում է կայացվել չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները