«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ. Ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Աշոտ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է քաղաքացիներին տանը մնալ։
«Արդեն 13 օր է, ինչ ԷՍ և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար,քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս,մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս:
Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:
ՀԻՄԱ ԻՆՉԻ՞ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ։
Եթե Դուք տանը չնստեք,ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ,հատկապես բուժ անձնակազմը,քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ!!
ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի!!! Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք….
Մտածեք, մի քիչ մտածեք…. ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ,ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»։
Հարակից հրապարակումներ`
- Տուգանք, կալանք կամ ազատազրկում՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար
- ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը խախտելը քրեականացնող օրենքի նախագիծը
- Ինքնամեկուսացման պահանջները խախտողի համար առաջարկվում է սահմանել ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով
- ԱՀԿ. Ինքնամեկուսացումը կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց է
- Բժիշկների ակցիան. «Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին