Փաշինյան. Ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխել, որքան ապահովել չունենալ մահեր կամ ունենալ նվազագույն մահեր
Այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 194 դեպք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հաստատված դեպքերի ավելի քան 70-75 տոկոսը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից, այս պահի դրությամբ կարող են ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել են կանգնեցել, հիմա աշխատում են կանգնեցել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը։
Ն. Փաշինյանն ասաց, որ հաստատված դեպքերի 78 տոկոսն ընդհանրապես ջերմություն չունի, ընդամենը մեկ տոկոսն ունի 39 աստիճանից բարձր ջերմություն։ Վարչապետի ներկայացմամբ, 60–ից բարձր տարիքային խմբից ունեն՝ 65–ից բարձր 9 հոգի հիվանդ, 70-ից բարձր՝ 3 հոգի հիվանդ, 80-ից բարձր ոչ մի հիվանդ չունեն, այսինքն, ամենասուր ռիսկային գոտուց հիվանդ չունեն։
«Ի՞նչ ռազմավարություն ենք պատկերացնում կորոնավիրուսի դեմ հետագա պայքարի առումով։ Ըստ էության, մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում մենք չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր։ Այստեղ թերևս կա մի որոշակիություն, այն է, որ կորոնավիրուսն այս առումով ազդում է 75-ից բարձր տարիքային խմբի անձանց վրա։ Մենք պետք է մաքսիմալն անենք, որ մեր ծնողները տատիկներն ու պապիկները հնարավորինս պաշտպանված լինեն կորոնավիրուսի վարակից»,- ասաց նա։
Վարչապետը ասաց, որ ապրանքների դեֆիցիտ չկա, բենզինի գների անկում է նկատվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 22.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 190 հաստատված դեպք կա
- «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել
- Փաշինյանը հրապարակել է՝ քանի օրվա ուտելիք կա Հայաստանում
- Փաշինյան. Կառավարությունը խուճապի չի մատնվելու
- Ճգնաժամային իրավիճակում ի՞նչ է առաջարկում կառավարությունը տնտեսվարողներին
- Փաշինյան. «Նորք»-ում քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան