Արևելագետ. Սիրիայում աննախադեպ մասշտաբի համընդհանուր համաներում է հայտարարվել
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրիա, կորոնավիրուս՝ 1 վարակակիր
Վերջապես կորոնավիրուսը հասավ նաև Սիրիա։)) Հայտնաբերվել է առաջին վարակակիրը, ով ժամանել է արտերկրից․ սա նշանակում է, որ Սիրիան կտրված չի մնում գլոբալ զարգացումներից))։
Անցած մի քանի օրերին սիրիական կառավարությունն առաջանցիկ տեմպերով նախապատրաստվում էր վարակի դիմագրավմանն ամբողջ երկրի տարածքով՝ անգամ կոչ անելով քաղաքացիներին սահմանափակել տեղաշարժերը, տնից դուրս գալու դեպքերը...
Իսկ նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի 2020թ․№ 6 հրամանագրով` աննախադեպ մասշտաբի համընդհանուր համաներում է հայտարարվել, համաձայն որի` ազատություն է շնորհվել մինչև 22.03.2020թ․ բոլոր ազատազրկվածներին։
Չի բացառվում, որ այս որոշումը ևս կորոնավիրուսի տարածումը կանխելու տրամաբանության մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
- Սիրիան կոչ է անում վերացնել պատժամիջոցները` կորոնավիրուսի դեմ հաջող պայքարի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին