Բրիտանացի բժիշկներ. Հոտի հանկարծակի կորուստը կարող է լինել կորոնավիրուսի ախտանիշ
Հոտի հանկարծակի կորուստը կարող է հանդիսանալ նոր տիպի կորոնավիրուսով վարակի մեկ այլ ախտանիշ, ասված է Բրիտանիայի օտորինոլարինգոլոգիայի ասոցիացիայի (ENT) հայտարարության մեջ: Այս մասին գրում է BBC-ն։
Այս ախտանիշը կարող է լինել նաև հիվանդության այլ նշանների բացակայության պայմաններում։ Այսինքն, այդպիսի հիվանդները կարող են լինել Covid-19- ի թաքնված կրողներ, ասում են բժիշկները:
Ըստ կազմակերպության, առկա են ապացույցներ, որ այդ ախտանիշը հայտնվել է կորոնավիրուսային հիվանդների մոտ Հարավային Կորեայում, Չինաստանում և Իտալիայում:
Նշենք, որ մինչ այժմ կորոնավիրուսի հիմնական ախտանիշներ են համարվում չոր հազը, ջերմությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան