«Եվրատեսիլի» մասնակիցները 2021-ին պետք է հանդես գան նոր երգերով
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները որոշել են, որ մասնակիցները հաջորդ տարի պետք է հանդես գան նոր երգերով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են մրցույթի կազմակերպիչների մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարել էին, որ այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցույթը չի կայանալու, որը նախատեսված էր մայիսի 12-16-ը Ռոտերդամում։
«Որոշում է կայացվել, որ միջազգային մրցույթի կանոնակարգի համաձայն, իրավունք չունեն երկրներն այս տարվա երգերը ներկայացնել 2021 թվականի մրցույթում»,- հայտնում են կազմակերպիչները։
Նաև նշվում է, որ ամեն երկրի հեռարձակողն ինքը պետք է որոշում կայացնի մասնակցի հետ կապված։
«Հեռարձակողները կարող են որոշել, թե որ կատարողին ուղարկել 2021 թվականին ներկայացնելու իր երկիրը՝ կամ այս տարվա ներկայացուցչին, կամ ընտրեն նորին»,- հավելել են կազմակերպիչները։
Մրցույթին այս տարի պետք է մասնակցեր 41 երկրի ներկայացուցիչ: «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու էր Աթենա Մանուկյանը՝ կատարելով «Chains On You» երգը:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլը» չի կայանա
- «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի երգի տեսահոլովակը
- «Եվրատեսիլի» ուկրաինացի մասնակիցներին կոչ են արել չմասնակցել մրցույթին Little Big-ի պատճառով
- «Եվրատեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Little Big խումբը
- «Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով
- Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլում» կներկայացնի «Chains On You» երգը
- «Դեպի Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան մասնակիցների երգերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան