
Կորոնավիրուս․ Ռուսաստանն օգնության է մեկնում Իտալիային
Ռուսաստանը շտապում է օգնել Իտալիային, որը Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է, որտեղ զոհերի թիվն արդեն անցել է 5000-ը։
Ռուսաստանից Իտալիա են ժամանել համաճարակաբանության և վիրուսաբանության բնագավառում մի խումբ մասնագետներ․ մոտ 100 մարդ:
Նրանց մեծ մասը իրենց ոլորտի առաջատար մասնագետներն են, ովքեր մասնակցել են աֆրիկյան խոզի տենդի, սիբիրախտի բռնկումների վերացմանը, էբոլայի և ժանտախտի դեմ պատվաստանյութերի մշակմանը: Մասնագետներն ապահովված են անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 438-ի։