Կորոնավիրուս․ Գերմանական հիվանդանոցները պատրաստ են ընդունել Ֆրանսիայից հիվանդների
Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադեն-Վյուրթեմբերգ քաղաքի հիվանդանոցները կընդունեն կորոնավիրուսով վարակված հիվանդներին Ֆրանսիայի արևելյան շրջանից, որտեղ պայքարում են վարակի աճի դեմ: Այս մասին գրում է The Independent-ը։
Պետդեպարտամենտի առողջապահության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ նահանգապետ Ուինֆրիդ Կրեսշմանը օգնություն է առաջարկել Ֆրանսիային, քանի որ վերջինս բախվում է ինտենսիվ խնամքի մահճակալների աճող պակասի խնդրի հետ:
Առողջապահության նախարարության խոսնակն էլ ասել է, որ իշխանությունները Բադեն-Վյուրթեմբերգի բոլոր հիվանդանոցներին խնդրել են անվճար ընդունել ֆրանսիացի հիվանդներին, որոնք թոքերի օդափոխության սարքերի կարիք ունեն։
«Չնայած պետության սահմանափակ կարողություններին՝ մենք, բնականաբար, կփորձենք օգնել մեր ֆրանսիացի հարևաններին»,- ասել է խոսնակ Մարկուս Յոքսը։
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիան հայտարարեց «առողջական արտակարգ դրություն»։ Երկրում զոհերի թիվը հասել է 674-ի, ու մահացավ առաջին բժիշկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան