Հովհաննես Խուդոյան. ԲԴԽ նախագահի վերջին հարցազրույցից հետո արդյունքը պարզ է, բայց հետաքրքիր է, թե ինչ է գրվելու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանակն խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը գրել է.
«1. 19.03.2020թ․ դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տիկին Դանիբեկյանի ժամանակավոր անաշխատունակության հիմքով խափանման միջոցը փոխելու միջնորդությունն այլ դատավորի մակագրելու համար:
2. 20.03.2020թ․ հեռախոսազանգով ճշտել ենք, որ անհապաղ քննության ենթակա այդ միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում առկա չէ, հավանաբար այդ օրը այլևս չի լինի, պատասխանը կստացվի 23.03.2020թ․:
3. 23.03.2020թ․ առավոտյան տեղեկացել ենք, որ պատասխանը չի կարող տրամադրվել էլեկտրոնային եղանակով /սկանավորելու կամ լուսանկարելու հնարավորություն, հավանաբար, դատարանի աշխատակազմը չի ունեցել/: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 15:00-ին գրությունը դատարանից առձեռն ստանալու մասին:
4. Նշված ժամին, դուրս գալով ինքնամեկուսացումից )), ներկայացել եմ դատարան, սակայն պատասխանը չի տրամադրվել՝ դեռևս պատրաստ չլինելու պատճառով:
5. Դատարանի կազմից հայտնել են, որ այսօր կարող են ուղարկել էլեկտրոնային եղանակով: Կոնկրետ ժամը հայտնի չէ:
P.s. հնարավորին քիչ շփում դատավարության մասնակիցների հե՞տ, հարգա՞նք փաստաբանների նկատմամբ: Չէ, չեմ լսել:
P.s.2. Արդյունքը արդեն պարզ է ԲԴԽ նախագահի վերջին հարցազրույցից հետո, բայց դե հետաքրքիր է, թե ինչ է գրվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
- Ռուբեն Վարդազարյան, Իհարկե, Արսեն Թորոսյանը կատարելու է դատական ակտը
- Հովհաննես Խուդոյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստի մասին դեռ նորություն չունենք
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան