Մակրոնը նախազգուշացնում է տնտեսության լուրջ խնդիրների մասին
Կորոնավիրուսային պանդեմիան Ֆրանսիայում կբերի ֆինանսական և տնտեսական լուրջ խնդիրներ: Այսպիսի հայտարարություն է նախօրեին արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին գրում է MigNews-ը։
«Սա պատերազմ է, և այն կտևի որոշ ժամանակ»,- ասել է Մակրոնը՝ կոչ անելով պաշտպանել այն բնակիչներին, որոնց համար COVID-19- ը ամենավտանգավորն է:
Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել աջակցել առողջապահական համակարգին: Ըստ նրա, մեկ այլ խնդիր է՝ հարկադրված կարանտինի տակ հայտնված բնակչության սթրեսի մեղմումը:
«Մենք պետք է պատրաստվենք դիմակայելու աննախադեպ ֆինանսական ճգնաժամին և տնտեսական ոլորտում իրական ճգնաժամին», - ասել է Մակրոնը: