Մառնեուլիի մուտքի մոտ ռազմական տեխնիկա ու ոստիկաններ են մոբիլիզացված
Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերի մոտ ՆԳՆ ներկայացուցիչներ են մոբիլիզացված: Գիշերվա ընթացքում տարածք է բերվել նաև հատուկ ռազմական տեխնիկա: aliq.ge-ի հաղորդմամբ, այս ամենն արվել է շրջանները խիստ կարանտինային գոտի վերածելու միջոցառումների շրջանակներում: Տարածքում արտակարգ դրությունը կապահովի ՆԳՆ-ն:
Միջոցառումներին միացել է նաև Պաշտպանության նախարարությունը` շրջանների մուքերի մոտ ստեղծել է անցակետեր, որոնք հսկվում են:
Նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:
Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները: Արգելվում է նաև բնակիչների տեղաշարժը, բացառություն են կազմում դեպքերը, երբ շտապ անհրաժեշտություն կա: Բացառություն է կազմում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը: Կփակվի նաև հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, ում մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության և հիմա կոնտակտների թիվը հասնում է 490-ի: Մեկ գիշերվա ընթացքում Մառնեուլիում բացվել է նաև մոբիլ հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
- Վրաստանում կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը հասել է 3254-ի
- Հայտարարություն՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ
- Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվում
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի
- ՊԵԿ. Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել
- Վրաստանում գրեթե ամեն ինչ փակ է
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին