Շվեդիան ընտրում է կորոնավիրուսին դեմ պայքարի կամավոր մոտեցումը
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լաֆվենը կիրակի օրը հեռուստատեսության ուղիղ եթերում հորդորել է իր հայրենակիցներին պատասխանատվությամբ գործել և հիվանդության ախտանիշներ զգալու դեպքում մնալ տանը: Այս մասին գրում է EUOBSERVER -ը։
Վարչապետը զգուշացրել է, որ հնարավոր է առավել խիստ միջոցների անհրաժեշտություն լինի, սակայն ասել է, որ Շվեդիայի քաղաքական մոտեցումը կորոնավիրուսի նկատմամբ մնում է ավելի հանգիստ, քան հարևան Դանիայում ձեռնարկված ավելի կոշտ միջոցներն են:
Շվեդիայում դեռևս թույլատրվում է մինչև 500 մարդկանց հավաքույթները, և միայն համալսարաններն ու բարձրագույն կրթական հաստատություններն են անցել առցանց ուսուցման։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան