Փոխնախարար. Եթե վարորդը գալիս է ռիսկային գոտու երկրներից, չի թույլատրվում մտնել Վրաստան
Վրաստանի հետ սահմանային անցակետերով բեռնափոխադրումների սահմանափակումներ չկան, բեռնափոխադրումներն իրականացվում են գործող ռեժիմի համաձայն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
«Միևնույն ժամանակ, պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ Վրաստանի կառավարության կողմից իրականացվող որոշակի խստացումներին՝ կապված համաճարակի հետ: Գործում է հատուկ կարգ, այսինքն՝ Վրաստան ներմուծման դեպքում, եթե վարորդը գալիս է համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից, վարորդին չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք։ Վարորդին փոխարինում են։ Հնարավոր է փոխարինեն նաև քարշակը կամ մեքենան»,- նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումներին, Վարոս Սիմոնյանն ասաց, որ մի անցակետից մյուս անցակետ իրականացվում է հսկողություն։
Նա նշեց, որ ԵԱՏՄ շրջանակներում մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ կառավարության առաջարկությամբ հաստատվել է համապատասխան որոշում, համաձայն որի, մի շարք ապրանքատեսակների համար, որոնք ունեն բժշկական նշանակություն, դեղամիջոցներ են կամ այլ ապրանքատեակներ, որոնք անհրաժեշտ են այս իրավիճակում, կներմուծվեն ողջ ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսատուրքերով։
Որոշումը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը, հնարավոր է, անհրաժեշտությունից ելնելով, այն երկարացվի։
Փոխնարարան ասաց, որ որոշումն ուժի մեջ կմտնի վերջնական հաստատումից հետո տաս օրվա ընթացքում, բայց կտարածվի մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյինը
- Հայտարարություն՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ
- Բացառության կարգով Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները Վրաստանով տեղափոխվել են Հայաստան
- ՊԵԿ. Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել
- ՌԴ գնացող բեռնատարների մուտքը հայ-վրացական սահմանին արգելվում է միայն եղանակի պատճառով
- Ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված կան բեռնատարների կուտակումներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին