Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
Մարտի 23-ից Վրաստանում կսկսվի բժշկական դիմակների բաժանումը 70 տարեկանից բարձր բոլոր թոշակառուներին: Jnews-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարը նշել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին դիմակների անբավարարությունը դարձել է գլոբալ խնդիր:
Ըստ Թուրնավայի, Վրաստանում ընդամենը մի քանի օրվա ընթացքում նրանց հաջողվել է «զրոյից» սկսել դիմակների արտադրություն:
«Ռեկորդային ժամանակահատվածում մենք շատ արագորեն կարողացանք սկսել այնպիսի դիմակների արտադրություն, որոնք նախկինում ոչ մեկին պետք չէր: Շատ կարի ֆաբրիկաներ ներգրավված են դիմակների արտադրության գործում, և հենց որ հումքի ռիթմիկ մատակարարումը հաստատվի, մենք կկարողանանք ավելի զանգվածային արտադրություն սկսել», - հայտարարել է նա:
Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ տարեցների հետ միասին, լրագրողները և այն մարդիկ, ովքեր «առաջնագծում են», հնարավորինս շուտ կապահովվեն բժշկական դիմակներով:
«Առաջին հերթին 70-ից բարձր միայնակ թոշակառուներին կբաժանվի: Երկուշաբթի օրվանից մենք արդեն կսկսենք բաժանել նրանց դիմակները», – հայտարարել է Թուրնավան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը հասել է 3254-ի
- Հայտարարություն՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ
- Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվում
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի
- Վրաստանում վաղվանից ամբողջովին դադարեցվում են ավիաչվերթները, կկատարվեն միայն հատուկ չվերթներ
- Վրաստանում գրեթե ամեն ինչ փակ է
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40-ի
- Վրաստանում արգելված է երթուղային տաքսիների տեղաարժը
- Վրաստանում հարսանիք չի լինի
- Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին