Փոխնախարար. Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների վրա
«Այսօր ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի, կարգելվեն առևտրի կետերում տնտեսական գործունեության որոշ տեսակները»,- կառավարության մամուլի կենտրոնում ընթացող ասուլիսի ընթացքում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով տնտեսական գործունեության հետ կապված սահմանափակումները, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում։
Սահմանփակումները չեն տարածվում դեղատների, պարենային ապրանքների խանութների, գյուղատնտեսական ապրանքների շուկաների գործունեության վրա։ Որոշման համաձայն, չեն գործի բարերը, հանգստի, ժամանացի, սպորտի կենտրոնները և այլն։ Սահմանափակումները տարածվելու են անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման ու համանման այլ կազմակերպությունների։
«Սահմանփակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, շահումով խաղերից բացառություն կարվեն ինտերնետի միջոցով շահումով խաղերի ու վիճակախաղերի դեպքում։ Միաժամանակ, բացի սրճարաններից, սահմանափակումները չեն տարածվի շրջիկ կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառքի վրա, ինչպես նաև այլ կետերից խմիչքների մատուցման ծառայությունների վրա»,- մանրամասնեց փոխնախարարը։
Վ. Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց, սահմանափակումները գործելու են երկրի ողջ տարածքում, նախարարությունը պատրաստ է տնտեսվարողներին տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ իրենց գործունեության հետ կապված հարցերի մասին։
Որոշումն ուժի մեջ է մինչև արտակարգ դրության ավարտը, չի բացառվում, որ այն կարող է ավելի շուտ ուժը դադարեցնել՝ կախված Հայաստանում տիրող իրավիճակից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան