Ֆրանսիայում գրեթե 92 հազար մարդ է տուգանվել կարանտինը խախտելու համար
Ֆրանսիայում իրավապահները տուգանել են 91,8 հազար մարդու երկրում կորոնավիրուսի պատճառով մտցված տեղաշարժման սահմանափակումներին չհետևելու համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքացիական անվտանգության գլխավոր վարչության ղեկավարին։
Միայն կիրակի 22,5 հազար տուգանք է նշանակվել, կատարվել է 375 հազար ստուգում:
Վերջին տվյալներով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է 16 հազար մարդ, 674 մարդ մահացել է։ Մարտի 17-ից մտցվել են առնվազն երկու շաբաթ մարդկանց շարժման խիստ սահմանափակումներ: Երկիրում փակ են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոննեը և ոչ պարենային խանութները:
Ֆրանսիայի խորհրդարանը կիրակի վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը, մասնավորապես, նախատեսում է 135 եվրո տուգանք՝ սահմանափակումները խախտելու համար:
Երկու շաբաթվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի 1,5 հազարից մինչև 3 հազար եվրո: Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում ավելի քան երեք անգամ խախտի համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները, ապա նրան սպառնում էր վեց ամսվա ազատազրկում և 3,75 հազար եվրո տուգանք:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի նկարիչը վաճառում է իր աշխատանքները` կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու նպատակով
- «Նորք» հիվանդանոցում նաև ֆրանսիացիներ կան
- Մակրոնը նշել է, որ սա դեռ համաճարակի սկիզբն է․ Ֆրանսիայում փակվում են բոլոր դպրոցներն ու համալսարանները
- Շոկոլադե «կորոնավիրուս»՝ Ֆրանսիայից
- Ֆրանսիայում բժշկական դիմակները հասանելի են միայն դեղատոմսով
- Կորոնավիրուսն ավելացրել է Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը Ֆրանսիայում
- COVID-19. Ֆրանսիան հաստատում է կորոնավիրուսից 3-րդ մահը, ԵՄ-ն բարձրացնում է ռիսկի մակարդակը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա