Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը
Ֆրանսիացի գիտնականները հաղորդել են գոյություն ունեցող երկու դեղերի՝ հիդրօքսիքլորոքինի (Hydroxychloroquine) և ազիտրոմիցինի համադրման հաջող կլինիկական փորձարկումների մասին` ընդդեմ նոր SARS-CoV-2 կորոնավիրուսի:
Ինչպես գրում է France 24-ը, հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը 70 տարի շարունակ կիրառվել է մալարիայի, ռևմատիկ հիվանդությունների բուժման համար։
Ֆրանսիայի Մարսել քաղաքի համալսարանական հիվանդանոցում կատարված հետազոտության արդյունքները վկայում են, որ հիդրօքսիքլորոքինը արդյունավետ պայքարում է կորոնավիրուսի դեմ։
Հետազոտության հեղինակ Դիդիեր Ռաուլը հայտնել է, որ ինքը կորոնավիրուսով 25 հիվանդների բուժել է այս դեղամիջոցով։
6 օր անց միայն հիվանդներից 25 տոկոսի մոտ է առկա եղել կորոնավիրուսը։ Ի հակադրություն հիվանդների 90 տոկոսի, որոնք չեն ընդունել հիդրօքսիքլորոքին, շարունակել են լինել Covid-19-ի կրողներ։
Այս հայտարարությունից հետո ֆրանսիական Sanofi դեղագործական ընկերությունը, որն արտադրում է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը՝ Plaquenil անվանումով, առաջարկել է միլիոնավոր գումարներ ներդնել՝ ուսումնասիրությունների շարունակման համար։ Ֆրանսիայի կառավարության խոսնակն էլ այս հետազոտության արդյունքները խ-ոստումնալից է անվանել։
Նշվում է նաև, որ հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտարարություն էր արել, որ ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչությունը հաստատել է հիդրօքսիքլորոքինի և ազիտրոմիցինի համադրումը՝ կորոնավիրուսի բուժման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան