Խորհրդարանն ընդունեց մեսկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ կիրառելու մասին օրենքը
Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ կամ ձեռնպահ պատգամավոր չկար։
Նշենք, որ ըստ նախագծի ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու և անձին վարակելու դեպքում, որի արդյունքում վերջինս ձեռք է բերում ծանր առողջական խնդիր (որևէ օրգանի գործունեության դադարում), նախատեսվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 500-700- ապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Իսկ եթե մեկուսացած կամ ինքնամեկուսացած անձը կխախտի կանոնները, և դրա արդյունքում անգզուշությամբ մահ կպատճառի մեկ այլ անձի, այս դեպքում ազատազրկումը կլինի 2-4 տարի ժամկետով, և անձը որոշակի պաշտոնից կզրկվի ։
Ինչ վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողներին, ապա տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով։ Իսկ եթե նախատեսված տույժին ենթարկված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում չհեռացվի, ապա ևս մեկ անգամ տուգանք կնշանակվի՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում ԶԼՄ-ները կարող են ենթարկվել կրկնակի տույժի
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը խախտելը քրեականացնող օրենքի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին