Թե ինչու է կորոնավիրուսով հիվանդների թիվը մնացել նույնը
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից այսօր առավոտյան կորոնավիրուսով հիվանդների թվի վերաբերյալ հրապարկված տվյալներն ուրախացրեցին շատերին, քանի որ նախորդ օրը հրապարկված թվի ավելացում չէր եղել։ Կենտրոնը հայտարարել էր 194 հիվանդի մասին։
Փաստորեն հիվանդների թեստերն արվել էին, իսկ հետազոտությունները՝ ոչ։ Հետազոտությունները կարվեն այսօր։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինե Նիկողոսյանը տեղեկացրել է.
«Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:
Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:
Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»։
Հարակից հրապարակումներ`
- 23.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 194 հաստատված դեպք կա
- Փաշինյան. Ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխել, որքան ապահովել չունենալ մահեր կամ ունենալ նվազագույն մահեր
- 22.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 190 հաստատված դեպք կա
- 21.03.2020. Կորոնավիորւսի հիվանդացության 160 հաստատված դեպք կա
- 20.03.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպք կա
- 19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին