Միայն թոք լսելու համար շտապ օգնություն մի կանչեք.Թ.Ստեփանյան
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ շտապ օգնությունը միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով: Նրա փոխանցմամբ՝ կանչերի թիվը հունվար,փետրվար ամիսների համեմատությամբ չի ավելացել:
«Պետք է նշեմ, որ կանչերի թիվը պակասել է: Եթե հունվար- փետրվարին սպասարկել ենք 900-950 կանչ, ապա այժմ՝ 700-750 կանչ»,-ասաց Ստեփանյանը:
Հատկանշական է, որ սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերի թիվը ևս նվազել է: Այսուհանդերձ, Երևանում հիմնական կանչերը վերաբերում են սիրտ-անոթային հիվանդություներին, շուրջ ՝ 20 տոկոս, այնուհետև՝ սուր շնչառական հիվանդություններին՝ շուրջ 10-15 տոկոս և 5 տոկոս վնասվածքներին: Ստեփանյանի խոսքով ՝ շտապ օգնության կանչերի մեջ կան նաև քաղաքացիներ, որոնք խուճապի մատնված են զանգում:
«Հորդորում եմ մեր համաքաղաքացիներին, զանգել շտապ օգնություն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Միայն թոք լսելու համար մի կանչեք: Կամ էլ շատերը կարծում են, թե շտապ օգնությունը պետք է գա և տանի կորոնավիրուսով թեստավորելու, ոչ, դրա համար կան կոնկրետ սիմտոմներ, բացի այդ դա արվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է շտապ օգնության աշխատակիցներին, որոնք կասկածվում էին կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, ապա Շտապօգնության ծառայության տնօրենը հայտնեց, որ այժմ ոչ մի աշխատակից չունեն նման կասկածով:
«Այսօրվա դրությամբ ոչ մի աշխատակից չկա մեկուսացված:Այն երեք հոգին , որոնց մասին խոսվում էր, մեկուսացվել էին և տասնչորս օր անց նրանց մոտ ոչինչ չհայտնաբերելով անցել են բնականոն կյանքի»,- տեղեկացրեց Ստեփանյանը:
Թե օրվա ընթացքում քանի կորոնավիրուսի կասկածանքով կանչ է արձանագրվում, ապա Թագուհի Ստեփանյանն ասաց, որ ստույգ տվյալներ չկան, քանի որ շտապ գնությունը նման ախտորոշման իրավասություն չունի: Ախտորոշումը տրվում է ինֆեկցիոն հիվանդանոցում՝ համապատասխան հետազոտությունից հետո:Նրա պարզաբանմամբ՝ շտապ օգնությունը անձին հիվանդության ախտանշաններնով տեղափոխում է՝ որպես սուր շնչառական խնդիրներ ունեցող:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան