Տուգանք, կալանք կամ ազատազրկում՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար
«Եթե անձը խախտի ինքնամեկուսացման կանոնները, ապա կենթարկվի վարչական տույժի, իսկ եթե այդ խախտման ընթացքում նա վարակի մեկ այլ անձի, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա տեղեկացրեց, որ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու և անձին վարակելու դեպքում, որի արդյունքում վերջինս ձեռք է բերում ծանր առողջական խնդիր (որևէ օրգանի գործունեության դադարում), նախատեսվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 500-700- ապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
«Իսկ եթե մեկուսացած կամ ինքնամեկուսացած անձը կխախտի կանոնները, և դրա արդյունքում անգզուշությամբ մահ կպատճառի մեկ այլ անձի, այս դեպքում ազատազրկումը կլինի 2-4 տարի ժամկետով, և անձը որոշակի պաշտոնից կզրկվի»,- նշեց Գաբրիելյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ծանրացուցիչ հանգամանքը, որ ազդելու է անձի վրա, եթե նա վարակի հղի կնոջը կամ անչափահասին, հասկանալի չէ։
Նա նշեց, որ պետք է ոչ թե հաշվի առնել՝ ում է վարակել անձը, այլ այն, թե գիտակցաբա՞ր է վարակել քաղաքացին դիմացինին, թե ոչ։
«Պետք չէ վարակել որևէ մեկին, բայց մարդը կարող է վարակել դիմացինին՝ չիմանալով, որ ինքը վարակված է։ Վտանգավոր է, որ մարդը հստակ իմանա՝ վարակված է, ու դիմացինին վարակի։ Իսկ հղի կնոջը վարակողին ավելի խիստ պատասխանատվության ենթարկելը չի բխում արդարության սկզբունքից»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ տուգանքի չափը ևս պետք է վերանայվի. «700 հազար դրամ ամեն մարդ չի կարող տալ»։
Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու դեպքում ԶԼՄ-ները կարող են ենթարկվել կրկնակի տույժի
- ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը
- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը խախտելը քրեականացնող օրենքի նախագիծը
- ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին