
Ինչո՞ւ է այս փուլում խստացվում քաղաքացիների տեղաշարժը և ինչո՞ւ յոթ օր.Պարզաբանում է պարետը
Փոխվարչապետ, ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է 24 մարտի, 2020 N 16 որոշման կայացման նպատակն ու անդրադարձել այն հարցին, թե ինչու այժմ կիրառվեց քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշումը:
« Մեր բոլոր ջանքները կենտրոնացած են եղել կորոնավիրուսի կանխարգելմանը միտված: Մոտակա յոթ օրերի ընթացքում պետք է խնդրենք մնաք տանը , դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե բացառության ցանկում է ձեր աշխատանքի վայրը, ապա կարող եք գնալ աշխատանքի, բայց պահպանել բոլոր ցուցումները:
Յոթ օրվա ընթացքում փորձում ենք վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնել և նոր տեխնոլոգիական գործիքներ ենք կիրառելու ավելի էֆեկտիվ հայտնաբելելու կորոնավիրուսի դեպքերը: Եվ արդեն իսկ կառավարությունում տեղակայվել է որոնողական շտաբ, որը որ յոթ օրերի ընթացքում պետք է էֆեկտիվորեն ամբողջական գործիքակազմը զարգացնի և հասցնի էն մակարդակի, որ մենք հնարավորություն ունենանք յոթ օր հետո այս սահմանափակումներից դուրս գալ»,-ասաց պարետը:
Նա նաև անդրադարձավ տեղաշարժման համար նախատեսված թերթիկների անհրաժեշտությանը`նշելով. «Ողջ տվյալները կուտակվելու են մեզ մոտ: Կարող եք համոզված լինել, որ տվյալների վերլուծության արդյունքում համաճարակաբանները ձեզ հետ կկապվեն: Հավելվածը հասանելի է լինելու այֆոնների համար, նաև հասանելի է օնլայն տարբերակով»: