Գ.Գևորգյան. Բժշկական դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են
Բժշկական դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են, և քանի որ Հայաստանը դիմակ չի արտադրում, ձեռք բերված դիմակների գները ևս թանկ են եղել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Չեմ երաշխավորում, որ մենք բոլոր հնարավոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք դիմակ են բերել ու վաճառել, նայել ենք, բայց նայել ենք մեծ խմբաքանակների ինվոյսային գները, տեսել, որ ձեռք բերման գները թանկ են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստան դիմակների նոր խմբաքանակի ներմուծմանը, Գ.Գևորգյանն ասաց, որ տնտեսվարողը տեղեկացրել է, որ երկու օրում վերջնական կհասնի Հայատսան, այսինքն թղթաբանության հարցերը լուծված կլինեն։
Խոսելով տեղական արտադրության մասին, նա նշեց, որ ՀՀ որոշ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարի արտադրությամբ էին զբաղված, պատրաստ էին վերապրոֆիլավորվել, սկսել դիմակներ կարել։
«Ինչ մնում է գլոբալ՝ դիմակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրության դիմակներով, բիզնեսի խնդիրն է, պետք է հասկանալ առաջարկ, պահանջարկ, ծավալ»- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
- Ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ
- Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
- Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
- Ցանկալի է, որ բոլորը կրեն դիմակ, որպեսզի իրենցից պաշտպանեն դիմացինին. Մարության
- Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի
- Օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով.Ավինյան
- Դիմակների գները կնվազեն. ՏՄՊՊՀ նախագահ
- ՀՀ-ում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ. ՏՄՊՊՀ
- Գեղամ Գևորգյան. ՀՀ-ում տնտեսվարողները սկսել են դիմակների որոշակի փոքր, լոկալ արտադրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան