Քաղաքական 18:03 24/03/2020

Մարդկայնությունը դեռ ոչ ոք չի վերացրել

Այս օրերին ամենից հաճախ հնչող արտահայտություններից  է միավորվելու և համավարակը համատեղ ուժերով  հաղթահարելու կոչը։  Այսինքն, բոլորի, և  հատկապես պետական բոլոր կառույցների առաջնահերթությունները պետք  է  լինեն  կորոնավիրուսի հետ կապված  պրոբլեմների լուծումները։

Այս առումով անգերազանցելի օրինակ են  բժիշկներն  ու  բոլոր բուժաշխատողները , ում հայտնում ենք  խորին շնորհակալություն և խոնարհում։ Եվ Հայաստանի, և՛ ողջ աշխարհի բժիշկներն ապացուցեցին, որ Հիպոկրատին տված իրենց երդումը սոսկ ընդունված  ավանդույթ չէ, այլ իրական պատասխանատվության ստանձնում։

Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից հետո, 7-8 օրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվեց մոտ 400 միլիոն դրամ։ Մեկ-երկու օրում 2000 կամավորներ հավաքագրվեցին սոցիալապես անապահով  մարդկանց ու տարեցներին օգնություն ցուցաբերելու համար։ Նոր կոչի դեպքում նրանց թիվն, անկասկած, կավելանա։ Նրանց ևս խորին շնորհակալություն։

Իսկ ի՞նչ են անում իրավապահները։  Ոստիկանությունն, օրինակ,  ստիպում է ԶԼՄ-ներին հեռացնել իբր խուճապ առաջացնող հրապարակումներ․․․ հետաքրքիր է, որևէ  հայ խուճապահար եղա՞վ այն լուրից, որ հոլիվուդյան ինչ-որ դերասան վարակվել է Կանադայի վարչապետի կնոջից։   Ողջ աշխարհի լուրերը  հեռախոսից կամ համակարգչից  իմացող առնվազն երևանցիների  մեծ մասի համար անհասկանալի են մամուլի հրապարակումների սահմանափակումները։ 

Կամ հենց հիմա քրեական հետախուզում է հայտարարվել  Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Ուշադրություն շեղելու  հերթական փո՞րձ է։ Ո՞ւմ է պետք հիմա Գագիկ Բեգլարյանը․ հաստատ ոչ կորոնավիրուսից  պաշպանվող ազգաբնակչությանը։

Դատախազությունն էլ  մարտի 23-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել  «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքից ազատելու  մարտի 11-ի որոշման դեմ։ Կարելի է մտածել,  Հայաստանի  պրոբլեմը հիմա Արմեն Թավադյանին ևս մի քանի ամիս կալանքի տակ պահելն է։  Լրջանալ է պետք  վերջապես, ինչքա՞ն կարելի է շինծու գործերով ծանրաբեռնել պետական լուրջ կառույցները։ Արտակարգ դրության պայմաններո՞ւմ  էլ պիտի շարունակվեն քաղաքական հետապնդումները։

Իհարկե, սրանք  անմեղ խաղեր են այն ամենի համեմատ, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Սովորաբար երեքշաբթի օրերին էր դատավոր Աննա Դանիբեկյանը  նիստ նշանակում։ Մարտի 17-ից  անհայտ է ամեն ինչ։ Տիկինը վիրահատվել է, բայց անգամ իր աշխատակազմում չգիտեն, թե որքան կձգվի բուժումը։ Իսկ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մերժում  է փաստաբան Հովհաննես Խուդոյանի դիմումը՝  Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։

Փաստաբան   Հայկ Ալումյանի խոսքերով․ «Հիմա մենք հայտնվել ենք մի անորոշ վիճակում։ Ունենք խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն և ընդհանրապես չգիտենք, անգամ մոտավորապես մեկ շաբաթի՞ց, մեկ ամսի՞ց, թե՞  մի քանի ամսից այդ միջնորդությունը կարող է քննարկվել»։

Որևէ մեկը կարո՞ղ է նորմալ համարել այս իրավիճակը։  Նման է  «Տիտանիկ» ֆիլմի այն հատվածին, երբ նավը խորտակվում է, իսկ ինչ-որ մի հիմարի քմհաճույքով ձեռնաշղթաներով ձողերին գամված հերոսը փորձում է փրկվել ջրից։ Եթե որևէ մեկի համար ընդունելի է, թող ինքն էլ հայտնվի այդ «երանելի» վիճակում։

Արդեն սպառվել են իրավական բոլոր հնարավոր բացատրությունները, սպառվել են  անգամ քաղաքական հետապնդման անթույլատրելի մեթոդները, գործը հասել անմարդկային մի եզրագծի՝ հիվանդ  է  ամբաստանյալը, հիվանդ է դատավորը․․․ հետո՞։ Մարդիկ, ովքեր ներգրավված են այս մարազմի մեջ, չե՞ն  գիտակցում, որ տրորել-անցել են մարդակայնության բոլոր սահմանները։  ԲԴԽ-ի դատավորները  ոչ մի երդում չե՞ն տվել պաշտոնները ստանձնելիս, թե՞ աթոռին նստելուն պես այն մոռացել են։   

Իսկ մարդկայնությունը դեռ ոչ ոք չի վերացրել։ Հենց այս սադիզմի  կողքին՝  իրենց կյանքը վտանգելով այսօր մարդկայնության  ամենժամյա օրինակն են  ցույց տալիս մեր բժիշկները։  Աստված տեսնում է ամեն ինչ ․․․

 Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}